ԱՄՆ-ն կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է արել ազատ արձակել թուրք գործարար Օսման Քավալային, ով արդեն ավելի քան 1000 օր գտնվում է բանտում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության, Վաշինգտոնը նաեւ հորդորում է Քավալայի գործին տալ արագ, արդարացի եւ թափանցիկ հանգուցալուծում։ Հիշեցնենք, որ Քավալան այս տարվա փետրվարին հաշված ժամեր է մնացել ազատության մեջ, իսկ մեղադրվում է այս անգամ 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։