ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել ա...
ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը:
 
«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայուն և խաղաղ լուծմանը հասնելու համար», - հինգշաբթի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Բիգանը:
 
Նրա խոսքով՝ «այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմի դաշտում, և չնայած մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը, սա միայն առաջին քայլն է»: