ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձա...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

 

Նախագիծը կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

 

Նախագիծը պահանջում է նաև հետաքննություն իրականացնել թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք կիրառվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում՝ թիրախավորելու հայ բնակչությանը:

Ուսումնասիրության արդյուքները պետք է ներկայացվեն զեկույցով, և, կախված այդ զեկույցից, «Բայրաքթարների» դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։