Ամեն երեքշաբթի օրն այստեղ աշխատանքի ենք. Սեյր...

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում այսօր՝ մարտի 2-ին, հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Այստեղ եկան նաեւ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք եւս անցնում են այդ գործով:

«Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք էստեղ աշխատանքի ենք գալիս: Մենք գնանք, որովհետեւ երկար ենք մասնակցում այս աշխատանքային ժամին: Դուք էլ գնացեք ամեն մեկդ ձեր խնդիրներով, շատ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք: Մենք  միասին հասնելու ենք հաջողության»,-ասաց Օհանյանը:

Ներկաները սկսեցին վանկարկել. «ազգ, բանակ, հաղթանակ»: