Ալիևը հայտարարել է, որ որոշ երկրներ իրեն տապա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում իրեն տապալելու ծրագիր է մշակվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իմ դեմ հեղաշրջման փորձեր են եղել: 2003 թվականին «Ժողովրդական ճակատ-Մուսավաթ » խմբակցությունը (ընդդիմադիր), «Ազադլըգ» հրապարակում («Ազատություն»), ցանկանում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, բայց դա չիրականացավ, և ժողովուրդը չաջակցեց դրան:

2005 թ.-ին նրանք ցանկանում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն ունեին նարնջագույն թևկապներ: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը: Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հանձնել հայերին և գլխավորել Ադրբեջանը»,- ասել է Ալիևը երկուշաբթի օրը Բաքվում ռազմական ավարի պարկի բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում էր Ղարաբաղում սրման ընթացքում հայկական կողմից խլված զինամթերքը:

Նրա խոսքով ՝ «որոշ արտասահմանյան մայրաքաղաքներում որոշվել էր տապալել Իլհամ Ալիևին»: «Այն ժամանակ «նարնջագույն հեղափոխության» մոդա կար: Հեղափոխություններ տեղի էին ունենում այստեղ և այնտեղ: