Ալիևն ասել է, թե ովքեր կարող են օգտվել Նախիջև...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանյան տրանսպորտային միջանցքից կարող են օգտվել ինչպես Թուրքիան, Հայաստանն ու Իրանը, այնպես էլ Ռուսաստանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալիևն ասել է, որ այս պահին ընթանում են կոնկրետ աշխատանքներ միջանցքը բացելու համար՝ հավելելով, որ չի ցանկանում առաջ անցնել իրադարձություններից, սակայն միջանցքի բացման մասին կետ կա եռակողմ հայտարարության մեջ, դրա համար այն պարտադիր բացվելու է: