Ախալքալաքցի Նորիկը կոչ է անում համախմբվել

Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թեւանյանը, որը հայաստանցիների շրջանում հայտնի է որպես Ախալքալաքցի Նորիկ,  հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության գործին։ «Սիրելի հայրենակիցնե՛ր, Մայր հայրենիքը վտանգի տակ է։ Թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս։ Պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Կարող եմ օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գնդի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին։ Հայ ժողովուրդն ունի հազարավոր քաջարի եւ խիզախ զավակներ հայրենիքում եւ սփյուռքում։ Կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Մոռանանք միջանձնական եւ միջկուսակցական խնդիրները»։