Ադրբեջանը Վրաստանին կմատակարարի 150 միլիոն խո...

Ադրբեջանական պետական SOCAR ընկերությունը Վրաստանին կմատակարարի 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրեջանական ծառայությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դա գազի այն քանակն է, որը նախատեսված է ադրբեջանական պետական նավթային ընկերության եւ «Газпром Экспорт»-ի միջեւ կնքված պայմանագրով։ Նշենք, որ պայմանագիրը կքնված է մեկ ամիս ժամկետով։ Գազի տարանցման հարցը առաջացել է այն բանից հետո, երբ սկսվել են վերանորոգչական աշխատանքներ՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վրա։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական գազը Վրաստանից կգնա Հայաստան։