Ադրբեջանը կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ող...

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է, այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ հորդորելով հանրությանը զգույշ լինել:

Ադրբեջանի կողմից տարածված կեղծ փաստաթղթի լուսանկար հրապարակելով՝ նա գրել է.

«Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգո՛ն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և վստահ եմ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն»:

120097103_3375677295801188_8582221468387703226_n