Ադրբեջանն ու Իրանը միասին ՋԷԿ կկառուցեն սահմա...

Ադրբեջանն ու Իրանը համատեղ կկառուցեն ջերմաէլեկտրակայան, որի արտադրանքը կվաճառվի երրորդ երկրներին:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նոր ՋԷԿ-ը տեղակայվելու է երկու երկրների սահմանին և աշխատելու է իրանական գազով:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այսօր կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրանական ընկերությունների հնարավոր մասնակցությունը էներգակիրների համակարգի վերականգնմանը այն տարածաշրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ են անցել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում: