Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել հանել Ֆրանսի...

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում բողոք է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ Ղարաբաղի հարցով ընդունված բանաձևի հետ կապված, հայտնում է РИА Новости-ն:

Բացի այդ, ադրբեջանական խորհրդարանը առաջարկով դիմել է երկրի կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից հանելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընոդունել Ղարաբաղաի ճանաչման մասին, որը խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է հանդիսանում։