535 նոր դեպք․ 18 մահվան դեպք. Հայաստանում կոր...

Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 29820-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 520 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 18 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 1548։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 29285 դեպք: