26-ամյա կնոջը ամուսնու 17-ամյա որդին փորձել է...

Մարտի 9-ին՝ ժամը 17։35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմած 26-ամյա մի կին: Նա  հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին:
Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: