12-ամյա աղջիկը վնասվածք է ստացել վրաերթի ենթա...

Հուլիսի 16-ին, ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 12-ամյա աղջկա մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքները ստացել է տան մուտքի դռան աստիճաններից գլորվելու հետևանքով:

Պարզվել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գոգարան գյուղում վրաերթի է ենթարկել աղջկան: Նույն օրը «Օպելի» 31-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է քննություն։