11 դեպքով նշանակվել է 1․190․000 դրամի տուգանք

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 43 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 417․446․440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11 դեպքով նշանակվել է 1․190․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 7038500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել է 710000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

    

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 397330000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

    

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 4157940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 230000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

        Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

    

Ընդերքի պահպանության ոլորտ

 

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 8920000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

    

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

            ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (877000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

 

     Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 378000  ՀՀ դրամ: