Ալիևը ԵԱՀԿ ՄԽ-ին քննադատել է «պասիվության» հա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվականներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է turan.az կայքը:

Իր խոսքում Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»,-ասել է Ադրբեջանի նախագահը: