Ալեքսեյ Նավալնիին հոսպիտալացրել են

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը գտնվում է վարչական կալանքի տակ, հոսպիտալացվել է։ Այդ մասին հաղորդում է 112 Telegram-ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բլոգերի մոտ ալերգիկ սրացում է եղել։

Մոսկվայի Սիմոնովկսի դատարանը հուլիսի 24-ին 30 օրով ազատազրկել էր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:

Ավելի վաղ Նավալնին կոչ էր արել հուլիսի 27-ին Մոսկվայում սկսել անժամկետ բողոքի ակցիաներ։ Նա նաև ասել էր, որ առաջիկայում պատրաստվում է սատարել Մոսկվայում կայանալիք քաղաքային դումայի ընտրությունների համար գրանցվել չկարողացող անկախ թեկնածուներին: