Ալեքսանյանի եղբորորդին «միկրո ինֆարկտ» ստացավ՝ լրագրողի հարցից հետո

հայկազՀայաստանը իսկապես արտասովոր երկիր է: Մեր երկրում ամենատարբեր պաշտոններ զբաղեցնում են այս կամ այն օլիգարխի զավակները, ազգականները կամ սանիկները: Սովորաբար նման նշանակումների արդյունքում այս կամ այն պաշտոնին հայտնված անձիք լինում են ոչ կոմպետենտ և չեն հասկանում իրենց զբաղեցրած պաշտոնի կարևորությունը:  Լինում են նաև դեպքեր, երբ պաշտոնյան ոչ միայն կոմպետենտ չէ, այլ անգամ չի տիրապետում մայրենի լեզվին:

Այսօր լրագրողներից մեկի շնորհիվ ի վերջո մենք մեզ համար բացահայտեցինք,  թե ինչպիսի մտավոր կարողությունների տեր է Սամվել Ալեքսանյանի թաղապետ եղբորորդի Արտակ Ալեքսանյանը:  Լրագրողի ամենապարզ հարցերը 142 հազար բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի համար «միկրո ինֆարկտի» պատճառ դարձան:

Պարզվում է Ալեքսանյանը ոչ միայն չի հասկանում, թե ինչ է անկախությունը և որն է դրա արժեքը, այլ նաև չի տիրապետում հայրեն լեզվին: Հետաքրքիր է, թե նա ինչ լեզվով է շփվում իր ենթակաների հետ: Գուցե՞ նրա համար հտուկ թարգմանիչ են պահում:

Դիտվել է 3,989 անգամ
 


Այս թեմայով