Սամվել Ալեքսանյանի քույրը ԱԺ-ում եղբոր դեմ է դուրս եկել

Video. Դպրոց չէի ուզում վաբշե գնայի. Սամվել ԱլեքսանյանՕրերս Politik.am գրել էր, որ Նոր նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտակայքում գտնվող կրպակները քնադվում են, քանի որ Սամվել Ալեքսանյանը այնտեղ մեծ առևտրի կենտրոն է կառուցում: Քաղաքացիները դժգոհել էին, որ իրենց զրկում են այն եզակի միջոցից, որով նրանք ընանիք են պահում: Մեր հրապարակումը լայն արձագանք գտավ հանրության շրջանում:
Հետաքրքիր է, որ քաղաքական դաշտ լուռ է այս խնդիրների մասով և որևէ կերպ կուսակցությունները չեն փորձում պաշտպանել մանր առևտրով զբաղվող քաղաքացիների շահերը: Անհասկանալի է այս օրերին Հեղինե Բիշարյանի լռությունը, ով իրեն համարում էր առևտրի խոշորացման դեմ պայքարող գործիչ: ԱԺ-ում հաճախ ելույթներ էր ունենում, որ սուպերմարկետները խանգարում են փոքր կրպակներին աշխատել: Իր ելույթներից մեկում տիկին Բիշարյանը ՏՄՊՊՀ–ին կոչ էր արել անբարեխիղճ մրցակցություն իրականացնող սուպերմարկետների նկատմամբ, տուգանքներից բացի, այլ պատժամիջոցներ էլ կիրառել։ Բիշարյանը նաև ահազանգել է, որ սուպերմարկետների տարածումը հարվածում է միջին բիզնեսին.«Սպասարկման ոլորտը խոշորացնելով՝ նպաստում ենք երկրից արտագաղթողներին։ Ամենուր տեսնում ենք, որ օֆիսային տարածքները վաճառվում են կամ տրվում են վարձով»,-ասել էր տիկին Բիշարյանը:

Հ.Գ 2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը հայտարարել էին, որ եկեղեցով քույր ու եղբայր են դարձել:Եվ հիմա հասկանալի է, թե ինչու է լռում Հեղինե Բիշարյանը, չէ որ կվտանգի իր եղբոր բիզնեսը: իսկ Ազգային Ժողովում Սամվել Ալեքսանյանի քույրը կարող է դեմ դուրս գալ նրան, քանի որ Հայաստանում Ազգային Ժողովը թատրոն է հիշեցնում և ներկայացումից հետո դերասաններն անպայման հանում են դիմակները:

Դիտվել է 1,526 անգամ
 


Այս թեմայով