Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ընտրախախտման դեպքեր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում

Ընտրախախտման դեպքեր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում

16Ընտրողների ցուցակում ընտրողը ստորագրել է ոչ իր անվան դիմաց, կատարել է քվեարկություն և հեռացել է տեղամասից:

Քաղաքապետի ընտրություն: Ալավերդի:  

31/6 ընտրատեղամաս: Ընտրողների ցուցակում ընտրողը ստորագրել է ոչ իր անվան դիմաց, կատարել է քվեարկություն և հեռացել է տեղամասից: Ոչ իր անվան դիմաց ստորագրելու փաստը հայտնաբերվել է դրանից հետո, և ՏԸՀ նախագահը անձնագրային տվյալների միջոցով ոստիկանությունից փորձում է ճշտել ընտրողի ինքնությունը՝ նրան տեղամաս հետ կանչելու և ստորագրության սխալը ուղղելու համար: Ընտրողին, ում անվան դիմաց արդեն ստորագրված էր, ՏԸՀ-ն հնարավորություն է տվել քվեարկել, ցուցակում սլաքներով ստորագրությունների համապատասխան տեղանշում կատարելով: Այ մասին Politik.am-ը տեղեկացավ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռումպցիոն կանտրոնից:

31/6 ընտրատեղամաս 

(Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 5 դպրոց, Խուդյակով փ. 2ա:)

Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում

Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Փարամուզյանի վստահված անձը ժամը 19:30-20:00-ի սահմաններում, մի քանի անգամ դուրս ու ներս անելով, տեղամաս է ուղեկցել ընտրողների խմբերի և ուղղորդել նրանց քվեարկությունը։ Մյուս թեկնածու Արթուր Աբգարյանի վստահված անձը ՏԸՀ նախագահից պահանջել է միջոցներ ձեռնարկել վստահված անձի հետագա անօրինական գործողությունները կանխելու համար և նրա պահանջով ուղղորդման փաստն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։
31/1 ընտրատեղամաս

(Ալավերդի, Ալավերդի համայնքի

թիվ 9 դպրոց, Դեբեդ թաղամաս 2/1)

Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս

կուտակումներ է եղել ընտրատեղամասից դուրս և ներսում

 

Դիտվել է 68 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy