Ալավերդու քաղաքապետ ընտրվեց մարզպետի թեկնածուն

ալավերդիPolitik.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից Կարեն Փարեմուզյան ստացել է  5 հազար 141 ձայն, իսկ նրա  մրցակից Արթուր Աբգարյանը՝  3 հազար 554 ձայն:

Ընտրական իրավունք ունեցող 16 հազար 473 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է ընդամենը  8 հազար  970-ը, իսկ անվավեր քվեաթերթիկները 274 էին:

Հիշեցնենք, որ Կարեն Փարեմուզյանին իր աջակցությունն էր հայտնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

 


Այս թեմայով