Աղվան Հովսեփյանը հրահանգ է ստացել. Առաջին անգամ պատժել Սուրեն Խաչատրյանի ընտանիքին

աղվան-սուրիկՏ.Խաչատրյանը կասկածվում է   Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Նշենք, որ Սուրեն Խաչատրյանի տղան Բուդաղյանների գործով ձերբակալվածների մեջ էլ է եղել ու նույնիսկ տևական ժամանակ մնացել է կալանավորված, բայց նրա հայրը ամեն կերպ որդուն ազատություն է պարգևել:

«Սդղի գյոլ»-ի դեպքերից հետո հասարակության շրջանում Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամների անպատժելիության փաստն ամրագրվեց այն աստիճան, որ բոլոր վատատեսները հավանական էին համարում, որ մի օր էլ իրենք են դառնալու Սուրեն խաչատրյանի ընտանիքի զոհը, բայց արի ու տես, որ Աղվան Հովսեփյանն այսօր համարձակվեց ձերբակալելու հրահանգ իջեցնել, սակայն սրանով ասել, որ Քննչական կոմիտեի ղեկավարը հերոսություն է արել ծիծաղելի կլինի, քանի որ Տիգրան Խաչատրյանին այս ընթացքում որոշեցին բերման ենթարկել, սակայն չկարողացան, քանի որ նա «Հայաստանում չէր», ապա արագ Հայաստանում հայտնվեց, ներկայացավ քննչական, իսկ նրան չձերբակալեցին: Աղվան Հովսեփյանի այս քայլը այնքան նման է գոլորշի բաց թողնելու, որ այլ տարբերեկներ չի էլ լինում առաջ քաշել:

Միակ հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանի ընտանիքին պատժելու ցանկություն հայտնած լինի: Այս դեպքում էլ հասարակությունը գիտի, որ Սուրեն Խաչատրյանն այն մարդն է, ով մուտք ու ելք ունի Սերժ Սարգսյանի մոտ և հանուն տղայի մեկ անգամ էլ կդիմի Սերժ Սարգսյանին:

Մնում է հուսալ, որ Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին տվել է այն լիազորությունը, որ առաջին անգամ պատժի Սուրեն Խաչատրյանի  ընտանիքին:

Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 


Այս թեմայով