Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մի օր կխեղդվեն սեփական կեղտի մեջ

Մի օր կխեղդվեն սեփական կեղտի մեջ

Editor of ?Zhamanak? daily and ?1in.am? news web site Arman Babajanyan guest in Hayeli press clubՎերջին շրջանում գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ որոշ լրատվամիջոցների հարձակումները ակտիվացել են: Դե, իհարկե, այս գործում առաջամարտիկ է Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցը: Իհարկե, որոշ դեպքերում լրատվամիջոցի գործունեության մասին գրելը սխալ է, սակայն սա այդ դեպքը չէ: Կոնկրետ այս լրատվամիջոցի դեպքում սիստեմատիկորեն ատելություն է տարածվում հասարակության լայն շերտերի կողմից ընդունված և հարգված անձնավորության նկատմամբ: Հետևելով տվյալ լրատվամիջոցի գործունեությանը՝ հասկանում ես, որ սեփականատերերի նպատակը ոչ թե Գագիկ Ծառուկյանի գործունեությունը քննադատելն է, այլ նրա անձը սևացնելը և  հորինված տեղեկատվություն տարածելը: Տվյալ լրատվամիջոցը Գագիկ Ծառուկյանի մասին գրում է նույն կերպ, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի համար որևէ լավ գործ անող գործչի մասին: Լրատվական գործունեություն իրականացող անձի առաջին առաքելությունը պետք է լինի ատելություն չտարածելը և բազմակարծություն ապահովելը:

Իսկ ինչու չեն նկատում այն աշխատանքները, որ իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Լրատվամիջոցը և նրա ղեկավարությունը, մեղմ ասած, անկեղծ չեն իրենց ընթերցողների հետ: Իսկ հոդվածի հեղինակ Նարինե Մկրտչյանը, ով նաև Մամուլի ազգային ակումբի ղեկավարն է, պետք է հասկանա, որ իրեն օգտագործում են կամ գուցե ինքն իր կամքով է օգտագործվում հանուն ոչնչի: Այս հրապարակումները որևէ բան չեն փոխելու հանրության մոտ: Իսկ վերջում կստացվի այնպես, որ նման հրապարակումների հեղինակները կթաղվեն սեփական կեղտի մեջ: Այդպես է լինում բոլորի հետ, ում կյանքի գործունեությունը կեղտ տարածելն է:

Ի դեպ, հոդվածի հեղինակ Նարինե Մկրտչյանը ժամանակին ցանկանում էր նախագահ դառնալ, և շատ հետաքրքիր է, թե  զրո ամբողջ քանի տոկոս կստանար նա: Կարծում եմ՝ հենց սա գիտակցելով է նաև հանել իր թեկնածությունը, քանի որ այդ կերպ պարզ կդառնար, որ հասարակությունը նրան նետել է քաղաքականության աղբանոցը, այդ դեպքում նա չէր կարողանա ներկայանալ ճոռոմ և բարոյախրատական քարոզ անողի դիմակով: Իսկ Armcomedy-ի հաղորդումը լավագույնս ցույց է տալիս հոդվածի հեղինակի ձանձրալի լինելը:

Դիտվել է 248 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy