Աջափնյակի թաղապետ կնշանակվի Թելման Թադևոսյանը

Երեկ Politik.am-ը տեղեկացրել էր, որ Աջափնյակ վարչալան շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին վարչական շրջանի ղեկավարը գրել էր իր ֆեյսբուքյան էջում․«Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին»։

Politik.am-ի տեղեկություններով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը։ Նա շաբաթներ առաջ էր ազատվել իր զբաղեցրած պաշտոնից։ Ըստ ամենայնի քաղաքային իշխանությունները գոհ են նրա աշխատանքից և առավել  մեծ վարչական շրջան են վստահում նրան։

Թարմացում․

Մեր հրապարակումից ժամեր անց լուրը իր ֆեյսբուքյան էջում հաստատեց Թելման Թադևոսյանը․«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա: