Airbus A321-ը օդում է կործանվել. Վիկտոր Սորոչենկո

upload-TASS_13105710-pic905-895x505-52924Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն հայտարարել է, որ թեև աղետի պատճառների մասին եզրակացություն անելը դեռեւս վաղ է, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական Airbus 321 օդանավն օդում է կործանվել: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պաշտոնյան այս մասին հայտարարել է օդանավի կործանման վայրում դիտարկումից հետո:

«Առայժմ վաղ է եզրահանգումներ անել: Կործանումը տեղի է ունեցել օդում, ինքնաթիռի մնացորդները ցրված են մեծ տարածության վրա»,- ասել է Սորոչենկոն:

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով