Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառն այրվել է

աշոտ հրազդանՀուլիսի 26-ին՝ ժամը 23:56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հրազդան» տոնավաճառի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ինչպես տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:20-ին, մարվել՝ 00:29-ին: Ամբողջությամբ այրվել է 5 տաղավարների փայտյա կառուցատարրերը (45 քմ), իսկ 2 տաղավարները` մասամբ (5 քմ):
Նշենք, որ «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:

 


Այս թեմայով