Ահարոն Ադիբեկյանն ու ՀՀԿ-ը տատին ամուսնացել են

Aharon_Adibekyan_01_14Մոտենում են  ընտրական պրոցեսները և «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը կրկին ակտիվացել է: Ընդհանրապես այս անձը  հայտնի է, որպես ՀՀԿ խոսնակ և իր «մասնագիտական» գնահատականները շատ քչերին են հետաքրքրում: Ահարոն Ադիբեկյանի ասածները հետաքրքիր են այնքանով, որ ցույց են տալիս, թե իշխող կուսակցության սպասարկող անձանց շրջանում ինչ խոսակցություններ են պտտվում: Ուրիշ որևէ արժեք չի ներկայացնում այս անձի «վերլուծությունները» և «գնահատականները»:

Ահարոն Ադիբեկյանը դաշտում արդեն իսկ ունի իր նմանը՝ ՀՀԿ-ը տատին: Այս երկու գործիչներն էլ հայտնի են իրենց հոգեցունց վերլուծություններով և մոտեցումներով: Երկուսն էլ ՀՀԿ նվիրյալներ են ու ամեն կերպ պայքարում են հանուն ՀՀԿ-ի իշխանության:  ՀՀԿ-ը տատին պայքարում է , իսկ Ահարոն  Ադիբեկյանը կեղծ թվերով:

Ընդհանրապես մեր քաղաքական դաշտում իրավիճակը բավական ծիծաղելի է դառնում, երբ սկսկում են լուրջ վերաբերվել Ահարոն Ադիբեկյանի գնահատականներին: Այս անձը արդեն բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իշխանության սպասարկուն է և այն էլ էժանագին սպասարկուն, այստեղ զարմանալի է, որ լրագրողները դեռ ջանում են հանրությանը ներկայացնել նրա տեսակետները: Պետք է հասկանալ, որ ՀՀԿ-ը տատին և Ահարոն Ադիբեկյանը  քաղաքական «ամուսիններ» են, նրանց մեկնաբանությունների մակարդակը նույնն է  և նրանց խոսքը չպետք է արժեք ունենա հանրության համար:

Անի Ասլյան

Դիտվել է 3,551 անգամ
 


Այս թեմայով