Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է իրականացնում։ Բանից պարզվում է` իշխանությունները լավ արդյունք ցույց տալու համար գործի են դրել իրենց ողջ հնարավորությունները։ Բանը հասել է նրան, որ ԱԳՆ-ն ուղիղ հրահանգով պահանջում է (առաջարկի անվան տակ), որպեսզի տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանությունների բոլոր աշխատակիցները փոխանցումներ կատարեն հիմնադրամի հաշվեհամարին։
Իշխանությունները նպատակ ունեն ցույց տալ հանրությանը, որ իշխանափոխությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայերը սկսել են առավել շատ վստահել Հայաստանի իշխանություններին։