ԱԳ նախարար Մնացականյանը Ադրբեջանի ԱԳ նախարարի...

Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք, թե ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը շեշտեց, որ հանդիպման ժամկետները որոշելու է հրավիրող կողմը։ Երբ հրավերը լինի, այդ ժամանակ էլ համաձայնեցված հայտարարություն կարվի հանդիպման տեղի ու ժամկետի մասին։