Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտե...

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարության մամուլի ծառայությունից:


ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: