Ադրբեջանը լայնամաշտաբ զորավարժություններ է սկ...

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, այսօր ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ, լայնածավալ մարտավարական վարժանքներ են սկսվել զորքերի, ռազմական միավորումների և կազմավորումների տարբեր տիպի և տեսակների ներգրավմամբ։ 

Զորավարժություններին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռահրետանային կայան, տարբեր հրթիռային համակարգեր և ականանետեր, մինչև 20 միավոր ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: