Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով, տեղեկացնում է «Ռազմինֆոն»:

Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել էր Lanza ընտանիքի ռադարները: Պետք է նշել, սակայն, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետի հայտարարությունից բացի գործարքը հաստատող այլ տեղեկություններ մեզ չի հաջողվել գտնել:

Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ:

41394318_2133987526918948_7368109223416168448_n-1024x576-1

Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ;

EL/M-2084 ռադարները կարող են օգտագործվել նաև որպես հակամարտկոցային պայքարի միջոց: Ադրբեջանի հրթիռահրետանային զորամասերից մեկում այս ռադարը ևս ցուցադրվել է: