Ադրբեջանը ահաբեկիչների համար լավ հենակետ կարո...

Մեր ասելիքն ավելի ընմբռնելի է դառնում մեր գործընկերների համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային։

«Այնունամենայնիվ, բոլոր հարթակներում պետք է հետևողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը՝ առավել ևս ազգային անվտանգությանը վերաբերող համատեքստում։ Ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունը։

Ես Բիշքեկում ասացի, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար։ Եթե մենք ԼՂՀ հակամարտության գոտում ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար։ Ադրբեջանը նրանց համար լավ հենակետ կարող է դառնալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իր տեղեկություններով ԻՊ-ի կազմում բազմաթիվ ադրբեջանցիներ կան։