Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասնում էր 443-ի, մեկ օրում  վարակվել է 43 մարդ, հայտնում են օպերատիվ շտաբից:

«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 43 նոր դեպք (COVID-19): Մինչ այժմ մեր երկրում 443 մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից 32-ն ապաքինվել է, 5-ը՝ մահացել, 406-ը բուժվում է հատուկ հիվանդանոցներում», - ասվում է հաղորդագրության մեջ, որը փոխանցվել է РИА Новости-ին: