Ադրբեջանում կանխատեսվում է տնտեսական վիճակի վ...

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկաիլ Ջաբբարովը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիան մեծ վնաս է հարսցնում երկրկ տնտեսությանը։ Ընդհանուր առմամբ օրական երկիրը կորցնում է 120-150 միլիոն մանաթ։ Մաթեմատիկական խորը գիտելիքներ ունենալու կարիք չկա, որպեսզի հասկանանք, որ միայն ապրիլին Ադրբեջանի կորուստները կլինեն 3,5-4,5 միլիարդ մանաթ կամ 2-2,5 միլիարդ դոլար։ Ընդ որում, խոսքը ոչ միայն տնտեսական կորուստների մասին է, այլ նաեւ այն կորստի, որը Ադրբեջանն ունենում է նավթի գների տատանումից։ Արդյունքում ծանրանում է հասարակ ժողովրդի վիճակը, հատկապես, երբ բնակչության մեծ մասն առանձնապես մեծ խնայողություններ չունի՝ տնտեսական ծանր հարվածին դիմակայելու համար։

Հիշեցնենք, որ այս տարվա պետբյուջեում Ադրբեջանում մեկ բարել նավթի գինը հաշվարկել են 55 դոլար այն դեպքում, երբ հիմա ադրբեջանական նավթի գինը 15-20 դոլար է մեկ բարելի դիմաց։ Սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կրճատելու է իր առաջնահերթ ծախսերը։ Սակայն այս դեպքում նույնիսկ, պետք է նկատի ունենալ, որ գոնե այս տարվա ընթացքում նավթի գինը չի վերականգնվի նախքան վայրիվերումային մակարդակին, ինչը նշանակում է, որ ադրբեջանական տնտեսության վիճակն էլ ավելի է վատանալու եւ սոցիալական ֆոնն էլ շարունակելու է մռայլվել։ Սա իր հերթին բերելու է բնակչության լայն շրջանակների մոտ դժգոհությունների ավելացում, ինչը կարող է սոցիալական պայթյունի հանգեցնել։

Ադրբեջանական ընդդիմությունը, հանուն արդարության, նշենք, որ կանխատեսել էր, որ սոցիալական բունտ կամ պայթյուն լինելու է, քանի որ իշխող վարչակարգը չունի անհրաժեշտ հուսալի կայունություն։ Իշխանություններն իրենց հերթին փորձում են հակառակն ապացուցել, սակայն արդեն հասկանալի է, որ իրավիճակը շարունակելու է գնալ դեպի վատը։ Իշխանություններն իհարկե, մինչեւ վերջին ճիգը դիմանալու են, հանուն իրենց դիրքերի պահպանման, սակայն Իլհամ Ալիեւի վիճակը այս պահին արդեն դյուրիններից չէ։ Շատ տնտեսագետներ, ադրբեջանական տնտեսության վիճակի վատացումը պայմանավորում են նաեւ արտասահմանից եկող դրամական հոսքերի նվազման հետ։ Հատկապես կրճատվել են Ռուսաստանից կատարվող փոխանցումները։

Արտագնա աշխատանքի գնացածները այլեւս չեն կարող այն ծավալի փոխանցումներ կատարել, քանի որ Ռուսաստանում էլ տնտեսական վիճակը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Իշխանությունները այժմ ձեռնամուխ են եղել ազգային արժույթի փոխարժեքի կայունության պահպանմանը եւ հանուն դրա, ծախսում են ունեցած արտարժութային պաշարները, սակայն առանձնապես դա չի հաջողվում։ Եթե իրավիճակը շարունակվի այս կերպ, Ալիեւի վարչակազմը կկարողանա դիմանալ երկու տարի։