Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ...

Ադրբեջանում նոր ֆուտբոլային ակումբ է հիմնվել՝ «Երևան» անվամբ (İrəvan): Այս մասին Sportinfo.az-ին հղում կատարելով հայտնում է infoteka24.ru-ն:

Նշվում է՝ ակումբը ներկայացնում է Ադրբեջանի արևմտյան մայրաքաղաքը:

Թիմն արդեն դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի հաջորդ մրցաշրջանից ռեգիոնալ առաջնությանը մասնակցելու իրավունք ստանա:

Թիմը բանակցություններ է վարում Ապշերոնի Օլիմպիական համալիրի հետ՝ տնային խաղերն այնտեղ անցկացնելու համար: