Ադրբեջանի զինված ուժերի 2 զինծառայող է մահացե...

Ադրբեջանի զինված ուժերը երկու զինծառայող են կորցրել ավտովթարի հետևանքով։ կապիտան Ալի Աբբասգուլուզադեն (Əli Abbasquluzade) և ավագ լեյտենանտ Ալիհուսեյն Վելիևը (Əlihuseyn Vəliyev) մահացել են Բաքվից հարավարևելք ընկած Ղարադաղի շրջանի Լոքբաթան բնակավայրի մոտակայում։

Razm.info մասնագիտացած կայքը սոցցանցերի հրապարակումներից է պարզել, որ մահացածները զինված ուժերի զինծառայողներ՝ սպաներ են եղել։ Կայքի հաշվարկով՝ այս տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում և համանման զորքերում հայտնի է դարձել մահվան 17 դեպքի մասին։