Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորվել է առաջնագծում՝ Տավուշի Զորական գյուղի դիմացի ադրբեջանական դիրքերում։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին․ իբր հայկական բանակի կրակոցից է վիրավորվել իրենց զինծառայողը։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Որևէ փոխհրաձգություն կամ այլ միջադեպ չի եղել», ասաց Արծրուն Հովհաննիսյանը: