Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել ադր...

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը կոչ է արել ադրբեջանցի խորհրդարանականներին ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում պատերազմի կոչեր հնչեցնելուց, հայտնում է Rusarminfo-ն:

«Ինչի՞ կարող ենք հասնել պատերազմի մասին էմոցիոնալ կոչերով: Եթե հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, ինչո՞ւ մենք դեմ արտահայտվենք դրան»,- ասել է Ասադովը:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահն ավելացրել է, որ խորհրդարանականները պետք է զգուշավորություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծումների կոչեր անելիս: