Ադրբեջանի` ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ ս...

ԵԱՏՄ հիմնումից հետո տարիներ շարունակ խոսվել է Ադրբեջանի Հանրապետության հնարավոր անդամակցության մասին։ Ռուսաստանի Դաշնության հեռահար ծրագրերի համար Ադրբեջանի համագործակցությունը կարևորագույն դերակատարում պետք է ունենա։ 

Ադրբեջանը ԵԱՏՄ անդամակցությունը կամ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալը ցանկանում է դարձնել արտաքին քաղաքական առևտրի մաս։ Ադրբեջանը փորձում է իր անդամակցության կամ դիտորդ անդամի կարգավիճակի փոխարեն Ռուսաստանի դաշնությունից ստանալ Արցախի խնդրի կարգավորման «բանալին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր բազմաթիվ ելույթներում ակնարկել է ԱՊՀ անդամ երկրների դերի կարևորությունը` առանձնացնելով առաջին հերթին  Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը։ Վերջին անգամ այս հարցի վերաբերյալ 2018 թվականի հունվարին Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձով հանդես եկավ։

Եվ ահա օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը։

Որոշ փորձագետների կարծիքով` այս օրինագծի ներկայացումը ազդարարում է նոր պրոցեսների սկզբի մասին։ Ըստ էության,  վերնշված երեք պետությունների դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը որոշակի հանգրվանի է հասել, որը բավական մոտ է հանգուցալուծմանը։

ԵԱՏՄ դիտորդ պետություն կարգավիճակ ստանալու գործընթացում խնդիրներ կարող է ունենալ միայն Ադրբեջանը։ Հայաստանը կարող է օգտագործել իր ձայնի իրավունքը և դեմ քվեարկել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակի տրամադրումը։

Ադրբեջանին նման կարգավիճակը չտրամադրումը «կապրիզ» չէ։ Պետք է հասկանալ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անհրաժեշտության դեպքում տրամադրում է տեղեկություններ, որոնք կարող են առնչվել մեր երկրի ազգային անվտանգության խնդիրներին, և Ադրբեջանը հնարավորություն է ունենալու հասանելի դարձնել իր համար այդ տեղեկությունների մի մասը։

Այս իմաստով հասկանալի է, որ Հայաստանը պետք է դեմ լինի Ադրբեջանին նման կարգավիճակի շնորհմանը։ Բայց այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք նոր իշխանությունները ունեն այնքան կամք, որպեսզի դեմ դուրս գան ԵԱՏՄ խոշոր խաղացողի՝  Ռուսաստանի դաշնության շահերին։ Վերջին մեկ տարում գոնե ականատեսն ենք եղել, թե ինչպես են նոր իշխանությունները անում ամեն հնարավոր բան, որպեսզի գոհացնեն ՌԴ իշխանություններին։

Չպետք է մոռանալ, որ Հայաստանի շահերին դեմ էր նաև Սիրիա զորք ուղարկելը, բայց նոր իշխանությունները ՌԴ իշխանությունների համակարանքը շահելու համար անգամ առանց ԱԺ թույլտվության, առանց որևէ միջազգային պայմանագրի զորք ուղարկեցին Սիրիա։