Ադրբեջանցիները Վաշինգտոնում Արցախի դեմ ակցիա...

Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա:

Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ մեկնարկել է հոկտեմբերի 29-ին: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Արցախի անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ Կոնգրեսում հանդես է եկել զեկույցով: Վերջինս ներկա է եղել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկության ժամանակ: