Ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչն ընկել է Կասպից...
Ադրբեջանի ՌՕՈՒ-ին պատկանող ՄիԳ-29 օդանավը հուլիսի 24-ին` տեղի ժամանակով 22:00-ին, կորել է ռադարների էկրանից։ Այդ մասին հայտնում է Minval.az-ը` երկրի ՊՆ-ին հղումով:

Նախնական վարկածով` վթարի հետևանքով այն ընկել է Կասպից ծովը: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում օդաչուի որոնման համար:

Բացի այդ` ՊՆ-ի հրահանգով ստեղծվել է հանձնաժողով` ավիավթարի պատճառները հետաքննելու համար: