«Ադեկվադ»-ի անդամների նկատմամբ վարչական իրավա...

ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հաստատել են, որ «Ադեկվադ» նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու փաստը:

«Չորս անձ բերվել է ոստիկանություն: Նրանց կատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար», - Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։

Իրավապահները Դանիելյանին և նախաձեռնության մյուս անդամներին բերման են ենթարկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մասնակցությամբ միջոցառումից առաջ, որի ընթացքում «Ադեկվատ» նախաձեռնության անդամները պատրաստվում էին ակցիա իրականացնել։