Տեսանյութ․ Աչքիս առաջ մարդիկ վառվում էին, չէի...

Երեւան-Երասխ ճանապարհին, Զոդի կամրջի վրա այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարի ականատեսներից մեկը մանրամասներ է հայտնել:

Ողբերգական վթարի ականատես Արթուր Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ հնարավոր չէր մոտենալու ու փրկել մարդկանց.

«Բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, չէինք կարողանում մոտենալ: Անձամբ ես ուզում էին կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցը շատ էր ահավոր, կրակը շատ էր ուժեղ: Ես անձամբ տեսել եմ 4-5 հոգի զոհ: Տեսա, որ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը զոհվել էր, ընկած էր աջի վրա, հավանաբար փորձել էր կողքի դռնով դուրս նետվել, չէր կարողացել: Իմ աչքի առաջ վառվում էին, մոխրանում էին: 5-6 մետրից չէին կարողանում մոտենալ հրշեջները, որ ջուրը պահեին; Բոլոր 3 մեքենաներն էլ իրար հետ վախվում էին»,-ասաց նա: