Աչքիս առաջ եկավ Սաֆարովի պատմությունը. Ալեն Ս...

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վրաստանից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ խոսելով տեղում տիրող իրավիճակի մասին: Նա պատմեց՝ այդ օրը պետք է վրացական խորհրդարանում լսումներ տեղի ունենային, հանկարծ ներխուժեցին վրացի պատգամավորներ, որ ներկայացնում էին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, նրա համակիրներն էին, մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս «օկուպանտներին» ոչ միայն ներս են թողել, այլև նստեցրել են ամենաբարձր ամբիոնին:

«Մենք չենք լքել, որևէ մեկին չենք թողել այդ իրավիճակում: Ես պատվիրակության ղեկավարն եմ, պատասխանատվություն եմ կրում: Մենք սպասեցինք՝ ղեկավարն եկավ, որոշում հրապարակեց առ այն, որ միջոցառումը չի շարունակվում, դրանից հետո լքեցինք դահլիճը: Իրավիճակը շատ լարված էր, մի պահ կանգնած էր անվտանգության խնդիր. կար մի վրացի պատգամավոր, որ ասում էր՝ ես ձեզ սպանել եմ և շարունակելու եմ սպանել, նա շշով հարձակվեց պատվիրակներից մեկի վրա, պարզվեց՝ էստոնացի էր»,- պատմեց նա:ԱԺ փոխխոսնակը կին պատգամավորներից մեկին պատմել է, որ սա միջազգային ֆորմատ է, ու հասկանալով իրենց մոտեցումը, նաև թե իրենց ինչ է վրդովեցնում, կարծում է, որ միջազգային ֆորմատը հաշվի առնելով՝ ուղղափառությանը վերաբերող այդ համաժողովին պետք էր ավելի մեղմ վերաբերվել.«Իմ աչքի առաջ եկավ Սաֆարովի պատմությունը, երբ ադրբեջանցի տականքը մեր զինվորների վրա հարձակվեց կացնով: Աչքիս առաջ դա եկավ: Ռուս պատվիրակները շատ վատ վիճակում էին, անմիջապես իրենց հանեցին Վրաստանի տարածքից»,- ասաց Սիմոնյանը: