Պատգամավորի տղան հարցաքննվել է սպանության գործով

arm143900846813«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, Քանաքեռում «Չուգուն» մականունով Արթուր Հովհաննիսյանի սպանության գործով կանչվել է հարցաքննության: Ինչպես Աբրահամ Մանուկյանը մեզ հայտնեց՝ «Տեսել են, որ կասկածներն անհիմն են, բաց են թողել»: Հուլիսի 15-ին Հովհաննիսյանի՝ իր շենքի բակում կատարված սպանության վարկածներից մեկը, ինչպես հայտնի է, կապվում է Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի անվան հետ:

Ասում են՝ երիտասարդները դեպքից օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել: Աբրահամ Մանուկյանը մեզ հետ զրույցում «աբսուրդ» էր համարել շրջանառվող վարկածը և վրդովվել էր այն հարցից, թե սպանվածի հետ իր որդին քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Իսկ դեպքի օրը նրա երկու որդիներն էլ գտնվել էին հիվանդանոցում՝ Հովհաննիսյանի մոտ, ինչպես նաև հանգուցյալի տանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով