Երեկ՝ հունիսի 7-ին, Աբովյանում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություն: Politik.am-ը տեղեկացրել էր, որ թեկնածու Վահագն Գևորգյանը հաղթում է էական ձայներով:
Այսօր արդեն պաշտոնական տվյալներով Վահագն Գևորգյանը հաղթել է բոլոր թեկնածուներին միասին վերցրած՝ ստանալով 11 հազար 227 ձայն:
Ընտրությանը մասնակցել է 43 հազար 807 ընտրողից 18 հազար 535-ը:
Ձայները թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ.
Վահագն Գևորգյան — 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն ,
Էդվին Թադևոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն: