Աբովյանում 4-րդ թեկնածուն առաջադրվեց

 

ԿԸՀ1Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք  քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել է չորրորդ թեկնածուն: Չորրորդ թեկնածուն անկուսակցական  ինքնաառաջադրված Սամվել Հակոբյանն է: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ Աբովյանում կայանալիք ընտրությունների հիմնական ինտրիգը կայանում է նրանում, որ առաջադրված թեկնածուներից անկուսակցական Վահագն Գևորգյանին սատարում է ՀՀԿ-ն, իսկ նախկին ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանին, ով կրկին ինքնաառաջադրված է գործող իշխանությունները չեն աջակցում:

Պետք է նշենք նաև, որ Վահագն Գևորգյանը համարվում է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հովանավորյանը, իսկ Արթուր Հարությունյանը, ով «Քինգ Դելյուքս» ընկերության ղեկավարն է  նախկինում տարածայնություններ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ:

Հիշեցնենք, որ Աբովյանում համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար  առաջադրվել են անկուսակցականներ Վահագն Գևորգյանը, Սամվել Հակոբյանը, Կարապետ Իսրայելյանը,  նախկին ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը:

 

աբովյան ընտրություններ

 


Այս թեմայով