Աբովյանում Ծառուկյանի թեկնածուն ապահովված է՝ սեփական բիզնեսն ունի Ռուսաստանում

ծառուկյան-աբովյան «Արմանը Ռուսաստանում ֆինանսավորում է «Եդինայա Ռոսիայի» երիտասարդական թևը»:

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Պարզվում է՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը, որն օրերս ԶԼՄ-ներին ասել էր, որ հնարավոր է հրաժարվի Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից, ապահովված է՝ սեփական բիզնեսն ունի Ռուսաստանում: Բանն այն է, որ նա ռուսաստանաբնակ հայերից մեկի՝ «Բինգո-բոոմ» բուքմեյքերական-խաղարկային բիզնեսին մոտ կանգնած ոմն Արմանի քավորն է, մանկության ընկերը: «Քավորության» պատմությունն էլ հետաքրքիր է. փոքր ժամանակ Արմանն ընկել է կրակը. Վահագնը նրան փրկել-հանել է՝ հետագայում դառնալով նրա քավորը: Ի դեպ, նույն աղբյուրների համաձայն, «բինգո-բոոմատեր» Արմանը Ռուսաստանում ֆինանսավորում է «Եդինայա Ռոսիայի» երիտասարդական թևը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով