Աբխազիայում արտակարգ դրություն է հայտարարվել...

Մարտի 28-ից ապրիլի 20-ը Աբխազիայում արտակարգ դրություն է մտցվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախագահ Վալերի Բգանբայի կողմից ստորագրված համապատասխան հրամանագիրը խորհրդարանում ընթերցել է նրա ներկայացուցիչ Դմիտրի Շամբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի մարտի 28-ից 00:00-ից մինչեւ ապրիլի 20-ը 00:00-ն արտակարգ դրություն մտցնել Աբխազիայի Հանրապետության ողջ տարածքում»,- ասված է Բգանբայի հրամանագրում:

Շամբան նշել է, որ Աբխազիայի սահմանը չի փակվում, պարետային ժամ չի հայտարարվում:

Մինչ այժմ Աբխազիայում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: